
Ազգային ժողովի շենքի դիմաց վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 SU 65 պ/հ ավտոբուսը և Mercedes C180 մակնիշի 81 ZT 071 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ի., ծնվ. 1994 թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Հ. Ի.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: