
YouTube-ի օգտատերը զվարճալի եղանակով պատմում է Հայաստանի մասին

Geography Now YouTube-յան էջը պարբերաբար անդրադառնում է տարբեր երկրների աշխարհագրությանը: Հերթական հաղորդման շրջանակներում հաղորդավար Փոլը զվարճալի կերպով պատմում է Հայաստանի մասին: Նա նկարների և սլայդերի միջոցով անդրադառնում է Հայաստանի դրոշին` մասնավորապես գույների նշանակությանը, պատմում է նաև Հայաստանի քաղաքական, ֆիզիկական աշխարահագրության, բնակչության, հայոց այբուբենի, կրոնի և սպորտի մասին:
«Հայաստանն ասես ռեալիթի-շոու լինի: Այնտեղ կա դրամա, բարդ հարաբերություններ, բայց նրանք շարունակում են մնալ շատ ազնիվ»,- հաղորդման վերջում եզրափակել է հաղորդավարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը