Բուդդայական առակ. Վարպետը և բանաստեղծը
Չինաստանում ապրում էր հոգևորական մի ուսուցիչ` Վարպետ Ֆո Ին անունով: Այս ուսուցիչն ընկեր ուներ` Սու Դոնգ Պո անունով. վատ համբավ ունեցող բանաստեղծ` իր անհեթեթ և կռվարար բնավորությամբ: Մի անգամ բանաստեղծը նստեց` նմանակելով Բուդդային, նա հարցրեց հոգևոր ուսուցչին.
– Ո՞ւմ եմ ես նման:
– Դու նման ես Բուդդային,- պատասխանեց Վարպետ Ֆո Ինը:
Հետո բանաստեղծն ասաց.
– Դու գիտե՞ս, թե դու ում ես նման: Դու նման ես մի կտոր կեղտի:
Դա հոգևոր վարպետին ընդհանրապես չվրդովեցրեց: Նա շարունակում էր ժպտալ:
Խիզախությունը կորցրած բանաստեղծը հարցրեց.
– Այդ ինչպե՞ս դու չես բարկանում:
Հոգևորականը պատասխանեց.
– Նա, ով գիտակցում է իր մեջ Բուդդայի բնությունը, տեսնում է Բուդդայի այդ նույն բնությունը յուրաքանչյուր մարդու մեջ: Իսկ նա, ով լիքն է կեղտով, յուրաքանչյուրին տեսնում է՝ որպես մի կտոր կեղտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը