
Ազատության հրապարակում ոստիկանները կանխել են 38-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը

Երևանի Ազատության հրապարակում մարտի 6-ին ոստիկանները կանխել են 38-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Այժմ նա գտնվում է հոգեբուժարանում: