Բաժիններ՝

Թիերի Անրին՝ Վենգերի փոխարե՞ն

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին, հնարավոր է, փոխարինի զինագործների մարզիչ Արսեն Վենգերին:

Անրին այժմ աշխատում է Sky Sports-ում՝ որպես ֆուտբոլային փորձագետ: Եթե Վենգերը հեռանա «Արսենալից», ապա Անրին կտեղափոխվի Անգլիա՝ նրան փոխարինելու:

Ակումբի տնօրինությունը գտնում է, որ Անրին կարող է շարունակել վենգերյան աշխատոճը և զարգացնել թիմի հաջողությունները:

Այս տարի լրանում է 20-րդ տարին, որ Արսեն Վենգերը զբաղեցնում է լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս