Բաժիններ՝

Գյոթսեն, հնարավոր է, չմասնակցի Եվրո-2016-ին

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեն՝ ըստ Blind-ի տեղեկությունների, հնարավոր է՝ չմասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:

Պատճառը այն է, որ Գյոթսեն չի վերականգնվել վնասվածքից: Նա բաց թողեց մրցաշրջանի զգալի հատվածը, իսկ վերջին խաղերում էլ դուրս չի գալիս խաղադաշտ:

2015-2016 թվականների մրցաշրջանում Գյոթսեն մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031