Բաժիններ՝

Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում

– Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում:

– Ս. Մկրտության ժամանակ, երբ չմկրտված անձը մաքրվում է ադամական կամ սկզբնական մեղքից՝ դառնալով Եկեղեցու անդամ, քրիստոնյա և Ս. Հոգու տաճար:

Ջրի մկրտությանն անմիջապես հաջորդող Ս. Դրոշմի խորհրդի ընթացքում՝ երկրպագությունից հետո, առաջին անգամ նոր մկրտվածը Ս. Հաղորդություն է ստանում: Այն խորհրդանշում է քրիստոնյայի ամբողջական անդամակցությունը Եկեղեցուն:

Եթե մկրտվողը չափահաս է, ապա եկեղեցականը Ս. Հաղորդությունը դնում է նրա բերանի մեջ, իսկ եթե նորածին է, ապա շրթնահաղորդ է անում:

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031