
Թուրքիայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Սիրիայի մոտ ստեղծել են գաղտնի կոորդինացիոն կենտրոն. WP

Թուրքիան խորացրել է համագործակցությունը ԿՀՎ-ի և ԱՄՆ-ի մյուս հատուկ ծառայությունների հետ՝ ստեղծելով համատեղ գաղտնի կոորդինացիոն կենտրոն, գրում է The Washington Post-ը:
ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը բազմիցս այցելել է Անկարա, վերջին անգամ՝ հունվարին, որտեղ խորհրդակցություն է անցկացրել ահաբեկչության դեմ պայքարի հարցերով: Նշվում է, որ ԿՀՎ-ն ու թուրքական MIT հետախուզական կազմակերպությունը կենտրոնն ստեղծել են Սիրիայի հարևանությամբ:
Պարբերականը նշում է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների գործընկերությունը դուրս է գալիս սովորական ահաբեկչության դեմ պայքարի շրջանակից:
Թուրք պաշտոնյաների խոսքով՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը իրականացնում են շարունակական չվերթեր Սիրիայից տարածք «Ինջիրլիք» ավիաբազայից:
Պարբերականը գրում է նաև, որ ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ ահաբեկչության դեմ պայքարի թուրքական միջոցառումներն օգնել են նվազեցնել նորակոչիկների հոսքը մեկ երրորդով: