Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» միանգամայն ոչ պարտադիր պարտություն կրեց». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» հետ անցկացրած արտագնա խաղից ստացած տպավորություններով (0:1):

26-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ստացավ 2-րդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից:

«Այսպիսի հանդիպումները միշտ ազդում են հաջորդ խաղի վրա, ինչը շատ վատ է մեզ համար: Դա վատ պահ է թիմի համար, պարտությունը միանգամայն պարտադիր չէր: Ես չեմ ուզում ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակի էր արժանի, ոչ: Բայց մենք պարտության արժանի չէինք:

Նայեք, թե ինչքան պահեր ստեղծեց «Մանչեսթեր Յունայթեդը» և ինչքան` «Վեսթ Բրոմվիչը»: Դրա համար էլ ասում եմ, որ այս պարտությունը պարտադիր չէր»,- Լուի Վան Գալի խոսքերն է մեջբերում Sportsmole-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս