Ռոնդա Ռոուզին տիտղոսի համար կպայքարի Միշա Տեյտի հետ
UFC-ի նախագահ Դանա Ուայթը փոխանակվել է հաղորդագրություններով նախկին չեմպիոնուհու հետ Տեյտի հաղթանակից հետո:
«Կարծում եմ, հիմա Ռոնդան տիտոսի համար պետք է պայքարի Միշա Տեյտի հետ: Դա այն էր, ինչ պետք է պատահեր: Ես արդեն ասել էի, որ Տեյտ – Հոլմ մարտի հաղթողը պետք է պայքարի Ռոուզիի հետ:
Ռոնդան չէր դիտել մարտը: Ի պատասխան իմ հաղորդագրության՝ նա գրեց. «Ի՞նչ է պատահել»: Ես ասացի, որ Միշան խեղդող հնարքով հաղթել է, որից հետո Ռոնդան գրեց. «Երևում է՝ ես պետք է վերադառնամ աշխատանքի»: Նա ասել էր, որ չի վերադառնա մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր: Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող նրան խնդրել վերադառնալ ավելի շուտ»,- Ուայթի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը:
Թեթևագույն քաշում տիտղոսի համար մարտում Միշա Տեյտը խեղդող հնարքով հաղթեց Հոլլի Հոլմին:
Ռոնդա Ռոուզին ММА-ում երկու անգամ հաղթել է Միշա Տեյտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը