Բաժիններ՝

Գազալցակայանների հարցը գտնվում է մարզպետի հսկողության ներքո

Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն արձագանքել է փակված ավտոգազալիցքավորման ճնշակայանների հետ կապված քաղաքում ստեղծված իրավիճակին:

Ինչպես նշում է կայքը, Գյումրիում առկա է 22 գազալցակայան, որից ինչպես արդեն նշել ենք մեր թողարկումներում, միայն մեկն է ամբողջ օրվա ընթացքում սպասարկել ազգաբնակչությանը: Մյուսները չեն գործել, քանի որ Ախուրյանի խճուղուց Երկաթգծի Նորավան տանող ճանապարհահատվածում գործող գազալցակայանը մեկ խորնարդ մետր գազի դիմաց սահմանել է ցածր սակագին: Փակ գազալցակայանների պատասխանատուները հանդիպել են մարզպետի հետ, խոսել ոլորտում առաջ եկած խնդրի մասին: Հովսեփ Սիմոնյանն էլ հորդորել է նշված կազմակերպությունների ներկայացուցիչներին շարունակել աշխատանքը նախատոնական և տոնական օրերին: Հարցին արդեն տեղյակ են գերատեսչական մարմինները, առաջիկայում կտրվի համապատասխան լուծում,-ասել է մարզպետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս