Բաժիններ՝

«Голос» նախագծի հայազգի աստղը նիհարել է 10 կիլոգրամով

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը պատմել է իր դիետայի մասին:

«Ես էլ չհասկացա, թե ինչպես քաշս ավելացավ 10 կիլոգրամով: Երևի պատճառը սթրեսն էր. համերգներ, հյուրախաղեր»,- 7days.ru-ին պատմել է Պոզոյանը:

«Ես չէի զբաղվում սպորտով և չէի հետևում սննդակարգիս: Ես ուտում էի այն, ինչ ցանկանում էի, և ոչնչում ինձ չէի սահմանափակում: Բայց երբ տեսա ինձ հեռուստացույցի էկրանից, սարսափեցի. մի՞թե սա ես եմ: Եվ որոշեցի, որ ինչ գնով էլ լինի, պետք է նիհարեմ:
Երգչուհին իր սննդակարգից բացառել է արագ սնունդը:

«Ես սկսեցի ուտել օրական հինգ անգամ` փոքր չափաբաժիններով: Բացառեցի իմ սննդակարգից աղը, մայոնեզը, զանազան սոուսները և աղանդերը: Հիմա ես շեշտը դրել եմ բանջարեղենով աղցանների վրա:

Բացի այդ, ես սկսել եմ զբաղվել սպորտով և ոչ թե ժամանակ առ ժամանակ, ինչպես նախկինում, այլ շաբաթը երեք անգամ: Եվ արդյունքը երկար չի սպասեցնում: Արդեն 2 շաբաթ անց ես նիհարեցի 2 կիլոգրամով, իսկ կես ամիս անց կորցրի 10 կիլոգրամ և հիմա երջանիկ եմ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս