Բաժիններ՝

«Բորուսիայի» հետ խաղը պետք է ավարտվեր 2:2 հաշվով. Ֆիլիպ Լամ

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կիսվել է Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բորուսիայի» հետ անցկացրած արտագնա խաղից ստացած տպավորություններով, որն ավարտվեց 0:0 հաշվով:

«Արդարացի ոչ ոքի: Առաջին խաղակեսում հաշիվը կարող էր լինել 2:2: Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր ավելի լավն էինք մրցակցից, հսկում էինք խաղը և ունեինք ավելի լավ պահեր: Բոլորը տեսան, որ հակամարտության մեջ են 2 թոփ ակումբ, որոնք իսկապես լավ ֆուտբոլ են խաղում: Խաղը պետք է ավարտվեր 2:2 հաշվով: Դա շատ լավ և ինտենսիվ խաղ էր: Առջևում դեռ 9 խաղ կա, երկար ճանապարհ, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է»,- Լամի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս