Բաժիններ՝

Էլթոն Ջոնը ելույթ կունենա Պոմպեոսում

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը ելույթ կունենա հին հռոմեական Պոմպեոս քաղաքում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իտալացի պրոմոութեր Ալեսանդրո Գալիին:

Համերգը կկայանա հուլիսին, արտիստի համաշխարհային շրջագայության շրջանակում, որն անցկացվում է նրա նոր՝ Wonderful Crazy Night ալբոմի աջակցության շրջանակում:

«Էլթոն Ջոնը՝ ամենաէքսպրեսիվ դեկորացիաներով, հուլիս 12, Պոմպեոս»,- գրված է պրոմոութերի կայքում:

Վերջին երկու տարում Պոմպեոսի մեծ թատրոնում, որտեղ քաղաքի բնակիչները երբևէ դիտել են կատակերգություններ ու ողբերրգություններ, կազմակերպվել են բալետներ ու դասական երաժշտության համերգներ:

Ինչ վերաբերում է ամֆիթատրոնին, ապա այն արենա է ծառայել գլադիատորական մարտերի համար: 1971թ. այդտեղ հանդես է եկել աշխարհահռչակ Pink Floyd խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս