Բաժիններ՝

Ֆինանսական միջոցների առկայության պարագայում Երևանում կկառուցվի մետրոյի երկու կայարան

Ֆինանսական միջոցների առկայության պարագայում կկառուցվի մետրոյի երկու կայարան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը:

«Մենք ունենք նոր կայարաններ կառուցելու ծրագիր, որը միջազգային կառույցների կողմից անցել է նախնական մոնիտոնինգ: Միջազգային գներով բավականին թանկ հաճույք է նոր կայարանների կառուցումը՝ չնայած մեր քաղաքին շատ անհրաժեշտ: Ուսումնասիրության ողջ աշխատանքները կատարված են, ֆինանսական հնարավորություն լինելու դեպքում կիրականացվի»,-ասաց Դավիթ Գրիգորյանը՝ մասնավորեցնելով, որ խոսքը վերաբերում է դեպի Աջափնյակ ուղղությամբ երկու կայարաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031