
«Բավարիա»-«Բորուսիա». բուքմեյքերների կարծիքը

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրը կենտրոնական է: Մրցելու են Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»:
Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում մյունխենյան ակումբին: Բայց ասել, թե առավելությունը միանշանակ է տրվում նրանց, ճիշտ չի լինի:
Բավարացիների հաղթանակի գործակիցը 2.18 է, դորտմունդյան ակումբինը՝ 3.14, իսկ ոչ-ոքիի համար սահմանված է 3.60 գործակիցը: Խաղը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան