
Թուրքիան ամբողջությամբ պատրաստ է պատերազմի. պաշտպանության նախարար

Թուրքիայի Զինված ուժերն ամբողջությամբ պատրաստ են պատերազմի, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Ներկայում երկրի զինված ուժերը ավելի ուժեղ են, քան նախկինում, պատրաստ են հակազդել ցանկացած արտաքին սպառնալիքի»,- հայտարարել է թուրք նախարարը:
«Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունը լուրջ սպառնալիք է Թուրքիայի ու հարևան երկրների համար»,- ասել է Յըլմազը:
«Թուրքիան, ինչպես նախկինում, պայքար է մղելու երկրում ահաբեկչությունը վերացնելու համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար ներկայում առաջնային է անվտանգության ապահովումը: «Թուրքիան ուժեղացնում է պաշտպանական արդյունաբերությունը»,- հայտնել է Յըլմազը: