Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանը և ավտովթարից տուժած Հակոբյանները հաշտության համաձայնագիր են ստորագրել

Դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ մարտի 3-ին հաշտության համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Պայմանավորվածությունը հետևյալն է: Հակոբյանների ընտանիքը հրաժարվում է բոլոր պահանջներից, փոխարենը դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին փոխհատուցում է 2 մլն դրամի ծախսերը: Փաստաղթային համաձայնության մասին է խոսքը, ինչ վերաբերում է կողմերի հաշտությանը, ապա ես հիշեցնեմ, որ Վարդան Պետրոսյանը հենց սկզբից հաշտության ձեռք է մեկնել և միշտ էլ կողմնակից է եղել հաշտությանը: Դա կարևոր է քայլ է»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանը դեռ պետք է հաստատի այս համաձայնագիրը: Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031