Բաժիններ՝

Մարդասպան դայակը հայտարարել է, որ վրեժխնդիր է եղել Պուտինից

Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան հայտարարել է, որ գլխատել է փոքրիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Սիրիայում պատերազմելու համար վրեժ լուծելու համար: Հարցաքննության տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:

«Վրեխնդիր եղա նրանից, ով արյուն է հեղել՝ Պուտինից: Պուտինը ինքնաթիռներով ռմբակոծում էր Սիրիան: Ինչո՞ւ մուսուլմանները, ինչո՞ւ են ռումբերը թռչում: Նրանք էլ են ուզում ապրել, այնպես չէ՞: Ոչ ոք ոչինչ չի ասում: Նրանք էլ են ցանկանում ապրել: Տեսեք, փոքրիկ-փոքրիկ երեխա»,- ասել է Բոբոկուլովան:

Հարցին, թե այդ պատճառով ես սպանել երեխային, դայակը տալիս է դրական պատասխան: «Այո’, դրա համար եմ վրեժ լուծել»,- հայտարարել է կինը:
Հիշեցնենք, որ քննիչներն ավելի վաղ հարցաքննել էին կասկածյալին:

Իրավապահները հայտնում են, որ Բոբոկուլովան, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության կատարման պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում: Կնոջ կցկտուր խոսքից պարզ է դառնում, որ նա իր ամուսնու հետ ապրել է 12 տարի, իսկ վերջերս ամուսնալուծվել է Ուզբեկստանում: Դրանից հետո ազգականները Բոբոկուլովայից խլել են նրա 3 երեխաներին:

Հայտնի է, որ կինն առավոտյան գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս