Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան եղածը դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման

Մարտի 1-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ինքնասպան եղածը Մ. Սարգսյանն է:

Նշենք, որ նա դաապարտվել էր անչափահասի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով 2015թ.: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նա դատապարվել էր 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս