Սերժ Սարգսյանը արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճաններ է շնորհել շնորհել

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապե-տության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է՝

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`

Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արաիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`

Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի խորհրդական

Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031