Սերժ Սարգսյանը պարգևատրել է

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Դիվանագետի օրվա առթիվ, երկարամյա անբասիր գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Արտեմի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Դիվանագետի օրվա առթիվ, երկարամյա անբասիր գործունեության համար Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Խիկարի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Կիմի ԲԱԼԱՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

Տեսանյութեր

Լրահոս