Բաժիններ՝

Կուբայում գրանցվել է Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը

Զիկա տենդով վարակման առաջին դեպքն է գրանցվել Կուբայում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Հիվանդությունը հայտնաբերվել է 28-ամյա վենեսուելացի մի բժշկուհու մոտ: Կինը Կուբա էր ժամանել փետրվարի 21-ին՝ սովորելու տեղի բժշկական համալսարանում ու բնակվել էր արևմտյան Ատրեմիսա նահանգի հանրակացարանում:

Մի քանի օր անց կինը հոսպիտալացվել է, նրա մոտ հայտնաբերվել են տենդի նախանշաններ: Կինը հայտնել է, որ ավելի վաղ Զիկայով վարակվել է իր ամուսինը:
Վերջին ամիսներին Զիկա վիրուսը արագ տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում: Ավելի շատ մարդիկ են վարակվել Զիկայով Բրազիլիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031