Իսկ ինչպե՞ս է հնչում քո հեռախոսազանգը

Իսկ ինչպե՞ս է հնչում քո հեռախոսազանգը։ Այս հարցին յուրօրինակ լուծում է առաջարկում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, որը հայ սպառողին հայտնի է նաև «ԱրմԹաբ» և «ԱրմՖոն» ապրանքանիշերով։

Տարեսկզբին ընկերությունը սպառողներին ներկայացրեց «PAROONAK» նոր նախագիծը, որը հայկական զանգերը, պաստառները, խաղերն ու հավելվածեները համախմբող հարթակ է։ Այս պահին «PAROONAK»-ում ներկայացված են հայկական անվանի կոմպոզիտորների և երգահանների գործերի հիման վրա մշակված և թվայնացված հեռախոսազանգերը։ Արդեն իսկ ներկայացվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ, որոնք հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes խանութից և Google-ի Play Store-ից։

Paroonak_iTunesԸնկերությունը շարունակում է ընդլայնել իր համագործակցության շրջանակն ու անդրադառնալ ինչպես մեր դասականներին, այնպես էլ ժամանակակից անվանի հայ կոմպոզիտորներին: Ապրիլի 24-ին ընդառաջ, «Թի-Էս-Դի» ընկերությունն արդեն իսկ սկսել է համագործակցել երգահան Արա Գևորգյանի հետ, իսկ հետագայում այլ ծրագրերի շրջանակում կանդրադառնա նաև Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց ստեղծագործություններին։ Հազարամյակների պատմություն ունեցող հայ մշակույթի զարգացման ճանապարհին այսօր նորարարությունների անհրաժեշտություն կա, որտեղ իրենց ուրույն դերակատարությունը կարող են ունենալ թվային տեխնոլոգիները։ Վերջին տարիներին մշակվել են բազմաթիվ ծրագրային հավելվածներ, կայքեր, խաղեր, անիմացիոն նյութեր, որտեղ ներկայացվել են հայկական մշակույթի տարբեր տարրերը։

Paroonak_Google Play Screenshot

Հավելենք, որ այսօր թվային երաժտության արտադրությունն աշխարհում բավականին զարգացած է։ Ցավոք, Հայաստանում դեռևս այս ոլորտի առաջխաղացում չի գրանցվել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ուստի, «PAROONAK»-ի նման նախագծերը ողջունելի և գովելի են և խթանում են ոլորտի զարգացումը։

Տեսանյութեր

Լրահոս