Պերեսը և Զիդանը քննարկել են «Ռեալում» հեղափոխության պլանը
«Ռեալը» կփոխի տակտիկան և հրաժեշտ կտա 5-6 ֆուտբոլիստի:
Ներթիմային ժողովում քննարկվել են պրոբլեմները, որոնց հետ բախվել է «Ռեալը» 2015-16թթ. մրցաշրջանում: Պերեսի կարծիքով՝ արդյունավետության իջեցումը սկսվել է դեռևս Կարլո Անչելոտիի օրոք, իսկ Ռաֆայել Բենիտեսն ավելի է այն խորացրել:
Ըստ АВС-ի տեղեկության՝ նախագահը Զիդանին կթողնի իր պաշտոնում հաջորդ մրցաշրջանում և թույլ կտա խաղային պլանում հեղափոխություն կատարել: Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նաև նորացնել թիմի կազմը և հրաժեշտ տալ 5-6 ֆուտբոլիստի:
Մադրիդցիները Պրիմերայում գրավում են 3-րդ տեղը` ետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 12 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը