
Հունվարի 1-ից մարտի 1-ը կանխվել է 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը ՔԿՀ-ներ
2016 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում կանխվել է ընդհանուր առմամբ 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև 346 բջջային հեռախոս, 603 կտող-ծակող գործիք և 345 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք:
Հավելենք նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև շուրջ 1200 տարատեսակ այլ արգելված իրեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին