
Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին շրջանների մեծ մասում, մարտի 7-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 3-ին, մարտի 4-ի և մարտի 5-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 3-4-ը, մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևանի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.10C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C