Բաժիններ՝

Ադրբեջանում դպրոցի տնօրենը դանակահարել է հարևանին

Երեկ երեկոյան Ադրբեջանի Ադրբեջանի Լերիքի շրջանի Ալիաբադ գյուղի դպրոցի տնօրեն Ադիլ Ռահիմովը դանակահարել է իր հարևանին, հայտնում է Report-ը:

Տեղեկությունների համաձայն՝ 36-ամյա Սեյիդ Բալօղլան օղլու Գուրբանովի ու դպրոցի տնօրեն Ադիլ Յաղուբ օղլու Ռահիմովի միջև կոնֆլիկտ է ծագել: Դրա հետևանքով Ռահիմովը դանակի մի քանի հարված է հասցրել իր հարևանին:

Վիրավորը կրծքավանդակի, մեջքի ու ձեռքի շրջանում հասցված վնասվածքներով տեղափոխվել է Լենքորանի շրջանային կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան շտապ վիրահատել են: Վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առնչությամբ Լերիքի շրջանային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս