
ԱՄՆ-ում ամենագնացը մխրճվել է ռեստորանի մեջ.կան զոհեր

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում ամենագնացը մխրճվել է Sweet Tomatoes Pizza ռեստորանի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 8-ն ստացել է վնասվածքներ:
Վթարը տեղի է ունեցել Նյութոն քաղաքում, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժ. 18.00-ին, հայտնում է WCVB հեռուստաալիքը:
Հետաքննության նախնական տեղեկություններով՝ ամենագնացը, որում գտնվել է 3 մարդ, ճանապարհը հատելիս չի արգելակել ու ողջ արագությամբ բախվել է ոչ մեծ ռեստորանին:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Մեքենայի վարորդը ողջ է մնացել: