Բաժիններ՝

Ավստրալացի պատգամավորը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյի նորընտիր պատգամավոր Թրենթ Զիմմերմանն իր առաջին ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորը Ներկայացուցիչների պալատում կփոխարինի հայկական արմատներով ավստրալացի գործիչ Ջո Հոքին, ով ներկայում Ավստրալիայի դեսպանն է ԱՄՆ-ում և երկար ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովն է եղել:

Զիմմերմանն իր ելույթում ընդգծել է, որ պատմական սարսափելի իրադարձությունները` 1915թ. Օսմանյան Կայսրության ծրագրած և իրագործած Հայոց ցեղասպանությունը, միլիոնավոր հայերի տառապանքի պատճառ է դարձել: «Հայերը պատմական մեծ անարդարություն տեսած ժողովուրդ են:

Նրանք այն քչերից են, ում նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, և այդ իրադարձությունների սարսափելի կնիքը այսօր կրում է նրանց համայնքը: Նման սարսափելի իրադարձությունների ամոքման լավագույն եղանակը դրանց ճանաչումն է, քավությունը և հաշտեցումը: Հուսով եմ, որ մի օր Թուրքիան, միջազգային հանրությունը` ի դեմ ԱՄՆ-ի, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է պատգամավորը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը ողջունել է Թրենթ Զիմմերմանի քայլը` ընդգծելով, որ նա ապացուցում է` Ջո Հոքիի գործի իրական շարունակողն է Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգման առաքելության մեջ: Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Զիմմերմանին իր առաջին ելույթի կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք` խորհրդարանում Հյուսիսային Սիդնեյի և ողջ Ավստրալիայի ընտրազանգվածը ներկայացնելու գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ