Բաժիններ՝

«Եվրատեսիլ»-ում Ֆրանսիան կներկայացնի իսրայելցի երգիչ Ամիր Հադադը

Իսրայելցի երգիչ Ամիր Հադադը այս տարի Ֆրանսիան կներկայացնի «Եվրատեսիլ» երգի 61-րդ միջազգային մրցույթում, որը մայիսին կանցկացվի Ստոկհոլմում: Այդ որոշման մասին փետրվարի 29-ին հայտարարել է France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը, ո րը պատասխանատու է երաժշտական մրցույթի ֆրանսիացի մասնակիցների ընտրության համար:

«Սկսած հունիսից՝ մենք լսել ենք 280 անկախ կատարողների երգերը՝ ինչպես հայտնիների, այնպես էլ պակաս ճանաչվածների: Արդյունքում մեր ընտրությունը կանգ առավ երկու-երեք երգի վրա»,- Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել է France 2-ի ժամանցային հաղորդումների բաժնի ղեկավար Նատալի Անդրեն:

Ստոկհոլմում Ամիր Հադադը հանրության դատին կներկայացնի «Ես փնտրում էի» երգը, որը նա ինքն է գրել՝ ֆրանսիացի երիտասարդ կոմպոզիտորներ Նազիմ Հալեդի եւ Ժոան Էրամիի համահեղինակությամբ: Լիրիկական կոմպոզիցիան կկատարվի ֆրանսերեն լեզվով, սակայն կրկներգը որոշվել է երգել անգլերեն:

«Դա շատ ուժեղ, գեղեցիկ երգ է: Իսկական հիթ»,-հ անձնաժողովի ընտրությունը բացատրել է Նատալի Անդրեն:

«Կատարողն ինքը ցնծությամբ է ընդունել «Եվրատեսիլի» համար իր երգն ընտրելու լուրը: «Իրականանում է մանկության երազանքս: Ես շատ ուրախ եմ եւ հպարտանում եմ, որ Ֆրանսիան ներկայացնելու եմ երգի մրցույթում»,- մեկնաբանել է երգիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս