Բաժիններ՝

Ասադը մտադիր չէ հեռանալ Սիրիայի նախագահի պաշտոնից

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե «դա ցանկանա Սիրիայի ժողովուրդը»:

«Ոչ, իհարկե, ոչ»,- հայտարարել է Ասադը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Դա մեր գործն է, դա Սիրիայի գործն է: Միայն Սիրիայի քաղաքացիներն ունեն իրավունք որոշել, թե ով է լինելու իրենց նախագահը: Իմ քաղաքական ճակատագիրը կախված է միայն սիրիացիների կամքից»,- ընդգծել է Բաշար Ասադը:

«Ձեզ նույնպես դուր չի գա, եթե ձեզ՝ որպես գերմանացու, ասեն, թե ով պետք է դառնա ձեր կանցլերը»,- հայտարարել է Ասադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս