Բաժիններ՝

Արտակարգ դրություն. Մոսկվայում գիշերը տեղացել է տեղումների ամսական նորմայի գրեթե կեսը

Անցած գիշեր Մոսկվայի շրջանում տեղացել է տեղումների ամսական նորմայի կեսը, Interfax-ին հայտնել են Մոսկվայի հիդրոօթերևութաբանական ծառայությունից:

Ուժեղ ձյունը, որն սկսվել է երեկ երեկոյան, կշարունակվի նաև այսօր, Մոսկվայում այսօր մինչև 24 մմ տեղումներ են սպասվում, ինչը կազմում է ամսական նորմայի 70%-ը:

Մոսկվայի իշխանությունները նախազգուշացրել են, որ եղանակային պայմանների վատթարացման հետևանքով հնարավոր են խնդիրներ ավտոճանապարհներին, կարող է մեծանալ ՃՏՊ-ների թիվն ու կոչ են արել մոսկվացիներին օգտվել հասարակական տրանսպորտից:

ՌԴ մայրաքաղաքում դիտվում են նաև խցանումներ ավտոմայրուղիներին: Իշխանությունները պնդում են, որ քաղաքային ծառայությունները անցել են աշխատանքի շուրջօրյա ռեժիմի:

«Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել տասնյակ ավիաչվերթեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031