Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրը համալրվելու է ձայնային նոր սարքավորումներով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվելու է ձայնային նոր սարքավորումներով: Համալիրին անհատույց գույք ամրացնելու որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 3-ի նիստի օրակարգում:

Սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում և հանդիսանում են Հայաստանի սեփականությունը:

«Որոշման ընդունմամբ կազմակերպությունը կհամալրվի որակյալ ձայնային սարքավորումներով, ինչն էլ իր հերթին կնպաստի իրականացնել լիարժեք և արդյունավետ համերգային գործունեություն»,- նշված է հիմնավորման մեջ:

Գործադիրի նախորդ որոշումներից մեկով համալիրն ամրապկցվել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031