
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերջին հատվածը

Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, երեկ հրապարակվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերջին մասը։
Նրա խոսքով՝ հրապարակվել է շուրջ 3800 էջ նամակագրություն: «Նամակներ, որոնք պարունակում են գաղտնի տեղեկություն, դրանց թվում չկան»,- ընդգծել է Քիրբին:
Քլինթոնի կողմից նամակագրության համար մասնավոր սերվերի օգտագործումը լուրջ քննադատություն էր առաջացրել ԱՄՆ-ում: Ընդդիմախոսները հայտարարում էին, որ գաղտնի նամակագրության տվյալները կարող էին հայտնվել ցանցահանների ձեռքում, ու որ Քլինթոնը կարող էր արդյունքում ջնջել իրեն վարկաբեկող տեղեկատվությունը, որի համաձայն՝ պաշտոնատար անձանց նամակագրությունը պետք է պահպանվի:
Քլինթոնը սերվերի նամակները հանձնել էր Պետդեպարտամենտին, սակայն ջնջել էր մոտ 30 հազար նամակ՝ հայտարարելով, թե դրանք կրել են մասնավոր բնույթ: