Բաժիններ՝

Կիևից Թել Ավիվ թռչող ինքնաթիռի դիմապակին ընթացքի ժամանակ ճաքել է

«Կիև-Թել Ավիվ» ավիաչվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքի ժամանակ դիմապակու ճաքի հետևանքով ստիպված է եղել վերադառնալ «Բորիսպոլ» օդանավակայան, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:

«Նախնական տեղեկության համաձայն՝ թռիչքը դադարեցվել է՝ կապված երկրորդ օդաչուի խցիկում դիմապակու ճաքելու հետևանքով: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի ժամանակով ժ. 11:25-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը փոխել են, ուղևորները շարունակել են թռիչքն այլ ինքնաթիռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031