
Լաթաքիայում լրագրողների ուղղությամբ Թուրքիայից ականանետերից կրակ են բացել

LifeNews-ը հրապարակել է օտարերկրյա ու ռուս լրագրողների խմբի գնդակոծության տեսանյութը Սիրիայի Կենսաբ ավանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Տեսագրության մեջ դեռևս լսելի են վերջին արկերի պայթյունները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի տվյալների, արձակվել են Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել բնակավայրեր պրես-տուրի շրջանակում: Ռուս լրագրողներից բացի, խմբում եղել են նաև Կանադայի, Ֆրանսիայի ու այլ երկրների լրագրողներ՝ ընդհանուր առմամբ՝ գրեթե 30 մարդ: Նրանք Սիրիա էին ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
Վնասվածքներ են ստացել Բուլղարիայի, Կանադայի ու Չինաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, սակայն այդ վնասվածքները լուրջ անվանել չի կարելի՝ խոսքը կապտուկների ու քերծվածքների մասին է:
https://www.youtube.com/watch?v=8l6Yq5YMIfg