Բաժիններ՝

Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների զինյալներին համաներում է շնորհել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների զինյալներին համաներում է առաջարկել ու հնարավորություն՝ վերադառնալ խաղաղ կյանքի: Այդ մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում, տեղեկացնում է TASS-ը:

«Զենքը վայր դրեք, եթե ցանկանում եք մասնակցել քաղաքական գործընթացին: Ինչպես ասվել է, նրանք կստանան անսահմանափակ համաներում»,- ասել է Ասադը:
«Ամենակարևորը Սահմանադրության և իրավունքի տեսանկյունից, Սիրիայի բնակչության շահերի ու սկզբունքի տեսակետից այն է, որ նրանք՝ լինելով Սիրիայի քաղաքացիներ, իրավունք չունեն քայլել ինքնաձիգներով ու զենքն ուղղել այլ մարդկանց դեմ: Ավելին մենք չենք պահանջում»,- հայտարարել է Ասադը:

Ասադը փետրվարի 27-ին մեկնարկած համաներումն անվանել է «հույսի նշույլ»: «Ահաբեկիչները զինադադարի առաջին ժամից այն խախտել են, սիրիական բանակը տեղում էր, որպեսզի պահպանի պայմանավորվածությունը: Մենք կարող ենք դա անել մեր կողմից, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»,- ասել է Ասադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031