Մոսկվայի օդանավակայանները եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարում թռիչքները
Մոսկվայի օդանավակայանները եղանակային վատ պայմանների հետևանքով չեղյալ են հայտարարում կամ հետաձգում թռիչքները, հայտնում է gazeta.ru-ն:
«Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 49 չվերթ, ավելի քան 170 չվերթ հետաձգվել է: «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 8-ը՝ հետաձգվել: «Վնուկովոյում» չեղյալ է հայտարարվել 2 թռիչք:
Մինչ այդ, «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է մարտի 1-2-ը նախատեսված չվերթերի հետաձգման մասին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում այս գիշեր սպասվում են ձյան առատ տեղումներ, որը կկազմի տեղումների ամսական նորմայի մինչև 60%-ը:
«Ֆոբոս» հիդրոօթերևութաբանական կենտրոնի տեղեկացմամբ՝ մարտի 2-ի երեկոյան Մոսկվայի շրջանը կպատմի ուժեղ մառախուղով:
Մարտի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժ. 21.00-ից սկսած Մոսկվայի մարզի արևմտյան ու հարավային հատվածներում ձյուն կտեղա, Մոսկվայում ձյան տեղումներ են սպասվում ժ. 22.00-23.00-ի սահմաններում: