Բաժիններ՝

Ռուս սիրուհին որդի է պարգևել Թուրքիայի փոխվարչապետին

Թուրքիայում սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են լուրն այն մասին, որ ռուս սիրուհին որդի է պարգևել Թուրքիայի փոխվարչապետ Թոգրուլ Թյուրքեշին: Տղային անվանել են Ալփարսլան՝ ի պատիվ Թյուրքեշի հոր, ով քաղաքական գործիչ է եղել:

Ինչպես գրում է թուրքական Sozcu պարբերականը, Անկարայի էլիտար ծննդատներից մեկում ծննդաբերել է ռուս հղի կին, որի համար ազատվել է հաստատության մի ողջ հարկ:
Սոցցանցերի լուրերի համաձայն՝ կինը Թյուրքեշի սիրուհին է: Այդ խոսակցություններից մի քանի օր անց թուրք քաղաքական գործիչը ստիպված է եղել բացատրություններ տալ տվյալ հարցի շուրջ: Նա հայտարարել է, որ այդ կինն իր սիրուհին չէ, այլ ապագա կինը:

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ դեռ չի հասցրել այդ կնոջ հետ ամուսնանալ, քանի որ պաշտոնապես չի ձևակերպել ամուսնալուծությունը նախկին կնոջ հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս