
««Տոտենհեմը» և «Արսենալը» առաջնության գլխավոր ֆավորիտներն են». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կալուդիո Ռանիերին «Տոտենհեմին» և «Արսենալին» անվանել է ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներ:
«Ես կարծում եմ, որ «Տոտենհեմը» և «Արսենալը» գլխավոր ֆավորիտներն են: «Արսենալի» կազմում կան ֆուտբոլիստներ, որ ամեն ինչ կարողանում են, նրանք կարող են հաղթել յուրաքանչյուր խաղում:
Ես չեմ նայել «Տոտենհեմի» և «Արսենալի» վերջին խաղերը: Ես նայել եմ «Վեսթ Բրոմվիչի» խաղը, քանի որ նրանք մեր մոտակա հակառակորդներն են: Կարևորն այն է, թե մենք ինչ ենք անում, այլ ոչ թե այն, թե ինչ են անում ուրիշները:
Խաղալով «Նորվիչի» և «Վեսթ Բրոմվիչի» նման թիմերի դեմ` պետք է համբերատար լինել և լուծումներ փնտրել: Նախորդ հանդիպումը «Վեսթ Բրոմվիչի» հետ դժվար ստացվեց` մրցակիցն առաջինը խփեց, և մենք աստիճանաբար փոխեցինք դրությունը դեպի լավը: Նման մի բան էլ ես սպասում եմ այս անգամ»,- ասել է իտալացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը