«Եթե «Արսենալը» տիտղոսը պարտվի «Լեսթերին» կամ «Տոտենհեմին», ապա Վենգերը պետք է հրաժարական տա». Մերսոն
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը գտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրավունք չունի պարտվել չեմպիոնության համար պայքարում «Լեսթերին» կամ «Տոտենհեմին»:
«Եթե չեմպիոն չդառնա «Մանչեսթեր Սիթին», այլ «Տոտենհեմը» կամ «Լեսթերը», ապա Վենգերը պետք է հեռանա: Եթե մրցաշրջանի մեկնարկից առաջ դու պնդում ես, որ թիմն անհրաժեշտություն չունի ուժեղացման, իսկ հետո տիտղոսը զիջում ես «Լեսթերին» կամ «Տոտենհեմին», ապա դա արդարացում չունի:
Եթե չեմպիոն դառնա «Մանչեսթեր Սիթին», ապա կարելի է արդարանալ նրանով, իր նրանց հետ դժվար է մրցակցել տրանսֆերային շուկայում, քանի որ նրանք շատ փող ունեն: Բայց այն դեպքում, եթե տիտղոսը նվաճի «Լեսթերը», ես չգիտեմ, թե ինչը կօգնի Վենգերին մնալ իր պաշտոնում»,- ասել է Մերսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը