Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կներկայացնի պայմանագիրը Մարկուս Ռեշֆորդի հետ` բարձրացնելով աշխատավարձը 10 անգամ

Չորս գոլը և մեկ գոլային փոխանցումը տպավորել են մանկունյանցիների ղեկավարությանը:

Daily Mail-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նախկինում էլ ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը Ռեշֆորդի հետ, որը նախատեսված է մինչև 2017թ. ամառ, բայց հիմա մանկունյանցիները պատրաստ են բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը 1.5 հազար ֆունտից՝ մինչև 15 հազար ֆունտ (19 հազար եվրո):

Ռեշֆորդի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում կայացավ փետրվարի 25-ին Եվրոպական Լիգայի 1/16 եզրափակչի «Միդթյուլանդի» դեմ պատասխան խաղում (5:1): Այդ խաղում 18-ամյա հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ, իսկ փետրվարի 28-ին «Արսենալի» դեմ խաղում (3:2) դարձավ դուբլի և մեկ ասիստի հեղինակ:

27-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվում ունենալով 44 միավոր` գրավում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս