Բաժիններ՝

«Խազարը» հրապարակել է Ադրբեջանի ՊՆ այս տարի կորցրած զինծառայողների թիվը

2016 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 8 զինծառայող: Այս մասին հայտնում է «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI): Կառույցն այդ տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ եւ ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգի հիման վրա: «Խազար»-ի` փետրվարի 29-ի դրությամբ տեղեկություններով` մահացածներից 4-ը մարտական, 4-ը` ոչ մարտական կորուստ է:

Ոչ մարտական կորուստներից մեկ զինծառայող մահացել է ավտոմոբիլային վթարի, մեկ զինվոր` հիվանդության, մեկը` դժբախտ պատահարի, մեկն էլ` ծառայակցի կողմից բացված կրակի հետեւանքով:

Մահացածներց 5-ը զինվորներ, երկուսը` պայմանագրային զինծառայողներ, մեկն էլ` լեյտենանտի կոչումով սպա է եղել: Մահացածներից 7-ը ՊՆ, մեկը` պետական սահմանային ծառայության զինծառայողներ են եղել: Անցած ժանակաշրջանում մեկ զինծառայող (ՊՆ) վիրավորվել է ավտովթարի հետեւանքով, մեկ հոգի (պետական սահմանային ծառայություն) վարժանքների ժամանակ նռնակի պայթյունից վնասվածքներ է ստացել:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ խոստովանել է 5 զինծառայողի մահը:

«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի խնդրանքով ԼՂՀ հետ հաստատված հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը 3000-ից ավելի զինծառայող է կորցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031