Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որոշել են հրապարակավ չքննարկել Սիրիայի զինադադարի խախտման դեպքերը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որոշել են հրապարակային տիրույթում չքննարկել Սիրիայի զինադադարի հնարավոր խախտման դեպքերը հակամարտության կողմերի կողմից, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Միաժամանակ, Քերին հայտարարել է, որ խախտումների մասին բոլոր դեպքերը ուշադիր ուսումնասիրվելու են ու ստուգվելու:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Մոսկվան մտադիր են արագացնել աշխատանքը մեխանիզմների ստեղծման վրա, որը երաշխավորում է, որ Սիրիայի տարածքում բոլոր ավիահարվածները հասցվում են կողմերի կողմից ահաբեկչական ճանաչված ԴԱԻՇ-ին ու «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը, քանի որ զինադադարը վերջիններիս վրա չի տարածվում:

Քերին հավելել է, որ չնայած զինադադարի խախտումների վերաբերյալ լուրերին, ընդհանուր առմամբ դրա պայմանները կատարվում են: Նա վստահություն է հայտնել, որ առանձին խախտումներ, անգամ եթե այդ մասին տեղեկությունը հաստատվի, չեն կարող խափանել խաղաղ գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս