Ովքեն են արտաքին գործերի փոխնախարարի հավանական թեկնածուները. «Իրատես դե ֆակտո»

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «Օրերս նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունը կունենա ևս մեկ փոխնախարար, ով կզբաղվի արտաքին տնտեսական հարցերով։ Խնդիր է դրված դրսից հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան տնտեսական այսօրվա անմխիթար վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների անուններն արդեն շրջանառվում են։ Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու թեկնածուների հարցը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին իշխանությունները, կարծես, մտադիր չեն անգործ թողնելու։ Նրան առաջարկել են զբաղեցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։ Ճշմարիտյանը  դեռևս  տարակուսում է, քանի որ նախարարի աթոռից հետո փոխնախարարինը նշանակում է պաշտոնի «իջեցում», իսկ հայկական իրականությունում սա «ամոթալի» է համարվում։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ Կարեն Ճշմարիտյանը կզբաղվի արտաքին տնտեսական կապերով:

Երկրորդ հավանական թեկնածուն իշխանական մյուս թևից ՀՅԴ-ից է։ Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին անդամ Արա Նռանյանի մասին է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտո» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031