Բաժիններ՝

«Շատ եմ սովորել իմ սխալների վրա, կարող եմ ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ դառնալ». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ տեղի ունեցած «Հոֆենհայմի» դեմ խաղից հետո խոսել է դորտմունդյան ակումբի պատոնական կայքի հետ:

Մխիթարյանը նշել է, որ ակումբը Եվրոպայի 10 լավագույն ակումբներից է: Ճիշտ է, իրենք այս տարի խաղում են Եվրոպա լիգայում, բայց արդեն նախապատրաստվում են Չեմպիոնների լիգային:

«Պայմանագրիս մասին պաշտոնապես կհայտարարվի: Ակումբն ու գործակալս արդեն քննարկում են այդ հարցը: Ես կենտրոնացած եմ միայն ֆուտբոլի վրա:»,- նշել է Մխիթարյանը:

Խոսելով խաղի մասին՝ Մխիթարյանը նշել է, որ առաջին կեսը բավականին բարդ էր, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ համեմատաբար հեշտ էր, հատկապես, երբ մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստներով:

«Թոմաս Տուխելն ինձ շատ է օգնում: Կլոպն ինձ շատ օգնեց, ես նրան չեմ մոռանում, պարզապես նախորդ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր մեզ համար: Իսկ այս տարի ամեն ինչ աշխատում է: Շատ եմ սովորել իմ սխալների վրա, կարող եմ ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ դառնալ»,- նշել է Հենրիխը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Հոֆենհայմի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս