Բաժիններ՝

Մխիթարյանը կրկին խաղի լավագույնն էր

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին»: Մինչ 80-րդ րոպեն դորտմունդցիները պարտվում էին 0:1 հաշվով, սակայն Մխիթարյանի գոլը շրջադարձային է եղել խաղի համար: Խաղի վերջնամասում Հենրիխը նաև կատարել է գոլային փոխանցում Օբամեյանգին:

Վիճակագրություն ներկայացնող հայտնի պարբերականները խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումը տվել են Մխիթարյանին:

«Bild» պարբերականը Մխիթարյանի խաղը գնահատել է առավելագույն՝ 1 միավորով:

Goal.com-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 4 միավորով՝ 5 հնարավորից:

Կարդացեք նաև

Մխիթարյանի ցուցադրած խաղը Whoscored-ը գնահատել է 8.8 միավորով: Առավելագույն միավորը 10-ն է:

WhoScored.com-ը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս