Մագնեզիումով յուղ՝ ոտքերի ցավերի դեմ
Ոտքերի ցավերը, իսկ ավելի կոնկրետ՝ հոդերի և մկանների ցավերը, մազերի և եղունգների վիճակի վատացումը, նյարդային վիճակներն ու հոգնածությունն ակնհայտ նշան են, որ օրգանիզմում մագնեզիումի պակաս կա: Այս հանքանյութի պակասի դեպքում խորհուրդ են տալիս օգտագործել մթերքներ, որոնք հարուստ են միկրոէլեմենտներով, կամ հատուկ դեղամիջոցներ:
Իսկ երբևէ լսե՞լ եք մագնեզիումի արտաքին օգտագործման մասին: Այժմ մեծ տարածում ունի մագնեզիումի յուղի օգտագործումը: Այն վաճառվում է դեղատներում կամ ինտերնետ-խանութներում: Այնուամենայնիվ, կարող եք նման քսուք պատրաստել նաև տանը:
Ձեզ անհրաժեշտ է մագնեզիումի քլորիդ, սակայն սա կարող եք ձեռք բերել միայն համացանցով: Սա մագնեզիումի բնական և անվնաս աղբյուր է, ինչն էլ այն դարձնում է իրական բուժիչ միջոց:
Մագնեզիումի յուղ
Բաղադրություն
- 5 բաժակ ֆիլտրած ջուր
- 5 բաժակ մագնեզիումի քլորիդ
Պատրաստման եղանակը
Եռացող ջրի մեջ ավելացրեք մագնեզիումի քլորիդ: Ջուրը կրակից վերցրեք, խառնեք, մինչև ամբողջովին լուծվի, թողեք խառնուրդն ամբողջովին սառչի: Յուղը լցրեք ցողացող շշի մեջ և օգտագործեք՝ որքան ցանկանում եք:
Խորհուրդ ենք տալիս սկզբում մի փոքր ցողել ոտնաթաթերին, ապա գուլպաներ հագնել: Հնարավոր է՝ տաքություն զգաք, նույնիսկ ծակծկոց: Որքան շատ պակաս կա օրգանիզմում, այնքան զգացողություններն ուժեղ կլինեն:
Շատերը սիրում են այս քսուքը քսել գիշերը, այս տեսակ պրոցեդուրան օգնում է արագ քնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը