Բաժիններ՝

Իսրայելցի փոքրիկը խաղալիս հայտնաբերել է 3,5 հազար տարեկան արձանիկ

Իսրայելցի 7-ամյա բնակիչը հնագույն քաղաքի հնագիտական պեղումների վայրում հայտնաբերել է արձանիկ, որը թվագրվում է մոտավորապես 3,5 հազար տարեկան:
Այս մասին տեղեկությունը տեղադրված է Իսրայելի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Այն բանից հետո, երբ տղան սկսել է մաքրել փոշոտված արձանիկը, պարզվել է, որ այն կնոջ կավե քանդակ է: Տղան տուն վերադառնալով՝ արձանիկը մորն է նվիրել, իսկ կինը որոշել է այն հանձնել Իսրայելի Հնությունների հարցերով վարչությանը:
Մասնագետները նշում են, որ գտածոն բնորոշ է Խանանեյան մշակույթին: Հնարավոր է, որ այն պատկերում է այդ ժամանակներում բնակվող կնոջ, հնարավոր է նաև, որ այն պատկերում է պտղաբերության աստվածուհի Աստարտային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29